image-28-06-18-01-51
image-28-06-18-01-52
image-28-06-18-01-53

“Masterfibre Group”-ը կազմավորվել է 2008 թ.-ին՝ հանդիսանալով “Masterfibre” , “Penetron” , “Bronya” և “Heat Plus” ապրանքատեսակների բացառիկ ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում:
Հաշվի առնելով, որ հասարակության զարգացման գործում կաևորագույն դեր և նշանակություն ունի սպորտը, ի սկզբանե, ընկերությունը իր գործունեությունը սկսել է ռետինե ծածկերի արտադրությամբ՝ պայմանագիր կնքելով աշխարհահռչակ Masterfibre ընկերության հետ: Ծածկերը նախատեսված են ամենատարբեր մարզադաշտերի և մարզասրահների, վազքուղիների, մանկական խաղահրապարակների և հատուկ նշանակության այլ տարածքների համար: Ծածկերի արտադրության հիմքում ընկած է ավստրալիական տեխնոլոգիան, որը հետագայում կատարելագործվել և ադապտացվել է մեր բնակլիմայական պայմաններին:


“Masterfibre Group”-ը մեծ ուշադրություն է հատկացնում ինովացիոն տեխնոլոգիաներին և մշտապես նորացնում է իր ապրանքատեսականին` ժամանակին, առկա առաջնային խնդիրներին և պահանջներին համընթաց: Ուստի, սկսել է ներկայացնել նաև իր տեսակի մեջ եզակի ջրամեկուսիչ “Penetron” նյութերի համակարգը. բետոնե կառույցների ջրամեկուսացման, վերականգնման, վերանորոգման, և այս ոլորտի ծառայությունների ամբողջական փաթեթ:
Հետագայում, հավատարիմ մնալով իր սկզբունքներին, ընկերությունը շարունակել է ներկայացնել նորագույն տեխնոլոգիաներ, այս անգամ առաջնային դիրքերում պահելով էներգառեսուրսները խնայելու խնդիրը, որին ի պատասխան Հայաստան է բերվել արդյունավետության բարձր աստիճան ունեցող Bronya ջերմամեկուսիչ նյութը. Այն օգտագործվում է ջերմային կորուստները նվազեցնելու նպատակով:


“Masterfibre Group”-ը ներկայացնում է նաև Heat Plus ինֆրակարմիր ճառագայթներով տաքացվող թաղանթային ջեռուցման համակարգերը, որոնք այժմ առավել արդյունավետ են բոլոր մյուս հայտնի ջեռուցման համակարգերից:
Ընկերությունը որդեգրել է շարունակական կատարելագործման քաղաքականություն, և աշխարհի տարբեր անկյուննեից նորամուծությունների և տեխնոլոգիաների ներմուծում՝ տվյալ ոլորտները կատարելագործելու նպատակով: «Մաստերֆայբր» ընկերությունը իր գործունեության ընթացքում արժանացել է բարձր գնահատանքի և վստահության: Այդ է վկայում համագործակցությունը մի շարք հեղինակավոր ընկերությունների հետ, որոնց թվում են ELITE GROUP-ը, AMERIA GROUPը, X Group-ը, MIKA ցեմենտ ընկերությունը, Կենտրոնական բանկը, Մետրոպոլիտեն ՓԲԸ-ն, Sas Group-ը, Multi Group-ը և ուրիշներ:

«Մաստերֆայբր» ընկերության ձեռքբերումները խոսում են նրա վարկանիշի ու հուսալի գործունեության մասին: 2011 թ.-ին այն արժանացել է Տարվա լավագույն ապրանքատեսակ մրցանակին: Շարունակում է մեծ հաջողություններ գրանցել նաև ամենատարբեր expo ցուցահանդեսներում: